ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԻՍՏ ԱՆՑԿԱՑՆԵԼ․ ՓԱՇԻՆՅԱՆ
Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է Բրյուսելում սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ անցկացնել, այս մասին «Թվիթեր»-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հոկտեմբերի 31-ին Բրյուսելում կազմակերպել սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ», - գրել է Փաշինյանը։