1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայաստանն արդեն վարչապետ չունի

«Ժամանակ» թերթը գրում է. «Կարեն Կարապետյանին հարցրեք՝ ինքը ցանկանո՞ւմ է դառնալ այն վարչապետը, որի մասին խոսում ենք, հայտարարում է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ 2018 թվականի առաջին դեմք վարչապետի մասին խոսելով: ՀՀԿ փոխնախագահը, փաստորեն, հեգնում կամ պարզապես ծաղրում է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալին: Ինչո՞ւ:

 

Որովհետեւ այդ տեղակալը՝ առաջին տեղակալը, որ ներկայումս զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, հասուն մարդ է, հսկայական կենսափորձով, նա կառավարման դասեր է տալիս բոլորին, նախարարներից մինչեւ համայնքապետեր, բոլորին սովորեցնում է աշխատել, երազել: Եվ ահա, ՀՀԿ փոխնախագահն ասում է՝ նրան հարցրեք՝ ուզո՞ւմ է լինել այն վարչապետը, որի մասին խոսում ենք: Իսկ խնդիրն այն է, որ Կարեն Կարապետյանը, այդ կենսափորձով հասուն մարդը, մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է լինել վարչապետ: Իհարկե, պատրաստ լինելն ու ցանկություն ունենալը տարբեր բաներ են, սակայն եթե հայտարարում է, որ պատրաստ է, ապա թերեւս պետք է պատկերացնի, թե ինչին է պատրաստ:

Ըստ այդմ՝ Գալուստ Սահակյանի հայտարարությունից ստացվում է, որ Կարեն Կարապետյանը կա՛մ խոսում է մի բանի մասին, որը չի պատկերացնում, կա՛մ էլ Կարեն Կարապետյանի հանդեպ ՀՀԿ փոխնախագահը վարվում է հայտնի անեկդոտի նման՝ սովա՞ծ եմ, թե՞ քունս ա տանում: Այսինքն՝ ստացվում է, որ Գալուստ Սահակյանն ասում է, թե Կարապետյանը չգիտի՝ ուզում է, թե ոչ: Դա եթե հեգնանք կամ ծաղր չէ, ապա ինչ է: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է գործող վարչապետին: Չէ՞ որ Սերժ Սարգսյանի վարչապետության եւ Կարեն Կարապետյանի չվարչապետության մասին ՀՀԿ-ականների հայտարարություններն ու խոսակցությունները լսում են բոլորը, ովքեր գործ ունեն վարչապետ Կարապետյանի հետ:

Այդ խոսակցություններից հետո կարո՞ղ է որեւէ մեկը լուրջ ընդունել վարչապետի՝ անկախ, թե ինչ անուն-ազգանուն է նա կրում, ով է եւ այլն:

Եթե արդեն այսօր, վարչապետի հրաժարականի դե յուրե պահանջից մոտ կես տարի առաջ իշխող գրեթե ամբողջ կուսակցությունը հայտարարում է, որ վարչապետ պետք է լինի Սերժ Սարգսյանը, ո՞վ է լուրջ ընդունելու կես տարի անց հեռացող վարչապետին: ՀՀԿ-ն գործնականում այժմ է գրում նրա դիմումը, այսինքն՝ գործնականում ՀՀԿ-ն ասում է, որ արդեն այժմ վարչապետ չկա: Համենայնդեպս, հայտարարությունները Սերժ Սարգսյանի վարչապետության մասին հենց դա են նշանակում այնքան ժամանակ, քանի դեռ Սերժ Սարգսյանն ինքը չի ասել, որ իրականում ամեն ինչ բացարձակապես այդպես չէ, եւ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման հարցը, մեղմ ասած, վճռված չէ: Ու քանի դեռ Սարգսյանը լռում է, նրա վարչապետության մասին, ՀՀԿ հայտարարությունները պարզապես ականներ են, որոնց վրա ամեն անգամ պայթում է Կարեն Կարապետյանը:

Հետաքրքիր է՝ ինչ իրավիճակում է նա, օրինակ, զգում իրեն, երբ հանդիպում է որեւէ ատասահմանյան պատվիրակության հետ՝ լինի դա դիվանագիտական պատվիրակություն կամ Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, կամ միջազգային որեւէ ընկերություն, որոնց հետ քննարկվում են ներդրումային ծրագրեր: Այդ պատվիրակությունների հետ նա երկարաժամկետ հեռանկարում բանակցություն վարում է ի՞ր, թե՞ Սերժ Սարգսյանի անունից:  Մյուս կողմից, սակայն, ըստ էության ինքնին հարց է՝ իսկ Կարապետյանը վարչապե՞տ է, թե՞ նա ինչպես նշանակվեց, այդպես էլ, ըստ էության, մնաց զուտ մենեջերական, այսպես ասած՝ գործակատարային կարգավիճակում:

Համենայնդեպս, առերեւույթ նա իսկապես մնաց հենց այդ կարգավիճակում՝ այդպես էլ չունենալով որեւէ քաղաքական ելույթ, հանրությանը չմատուցելով որեւէ քաղաքական տեքստ: Կարապետյանը այդպես էլ որեւէ կերպ չմտավ քաղաքական, ռեգիոնալ քաղաքականության, արտաքին քաղաքականության, ղարաբաղյան խնդրի վերաբերյալ որեւէ առարկայական քաղաքական հայտարարության պատասխանատվության տակ, այդպես էլ չհամարձակվեց կամ չցանկացավ արտահայտվել անվտանգության կոնցեպտների շուրջ, անել հայտարարություններ ներքաղաքական պատկերացումների, Հայաստանում քաղաքական համակարգի հեռանկարների վերաբերյալ, ազդակներ հղել քաղաքական ուժերին եւ քաղհասարակությանը, ունենալ ծրագրային ելույթներ՝ դրանց հետ չշփոթել կառավարության ծրագրի ներկայացման ելույթները, քանի որ ծրագրային ելույթ քաղաքական եզրը ենթադրում է շատ ավելի լայն եւ ընդգրկուն բովանդակություն: Ավելին՝ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի ներկայացումն իսկ զուրկ էր քաղաքականությունից, առավել եւս ի տարբերություն նախորդների՝ Տիգրան Սարգսյանի եւ նույնիսկ Հովիկ Աբրահամյանի: Նույնիսկ Գագիկ Ծառուկյանը զբաղվում է քաղաքականությամբ եւ ունենում է քաղաքական ելույթներ՝ Կարեն Կարապետյանի համեմատությամբ:

Ըստ այդմ՝ հարց է, թե իսկ մինչեւ այժմ Հայաստանը վարչապետ ունե՞ր, թե՞ ընդամենը ճգնաժամային կառավարիչ, մենեջեր կամ առավելագույնը՝ տեղապահ: Այսինքն՝ Հայաստանը ոչ միայն այլեւս վարչապետ չունի, այլ դե ֆակտո վարչապետ չունի արդեն մեկ տարի եւ ավելի: Համենայնդեպս, հակառակը պնդելու համար պետք է խոսեն երկուսից մեկը՝ կա՛մ Սերժ Սարգսյանը, կա՛մ Կարեն Կարապետյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan