Հայաստանն ավելի շատ ներկրում է, քան արտահանում
Այսօր ՀՀ առևտրի աարդյունաբերական պալատում կայացավ հայ-բելառուսական բիզնես-ֆորումը: Forums.am-ի թղթակիցը հայտնում է, որ բելոռուսական գործարարների պատվիրակությունը գլխավորում էր Մինսկի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարը: Պատվիրակության ղեկավար Ֆեոդրչուկ Ալեքսանդրի խոսքով բելառուսական կողմն այս համագործակցությունից մեծ սպասեիքներ ունի . «Ես հույս ունեմ, որ այսօրվա մեր բիզնես-հանդիպումը հնարավորություն կտա իրականացնելու մի շարք նախագծեր: Այն հետաքրքրությունը, ոը ցուցաբերում է Հայաստանը արդեն հավաստումն է այն բանի, որ հայ-բելառուսական բիզնես հարաբերությունները ավելի կամրապնդվեն ու էլ ավելի լուրջ բնույթ կստանան: Հնարավորություն կա ընդլայնելու համագործակցության սահմանները: Սա ավելի քան հետաքրքիր այց է և կարծում եմ նույնքան էլ հաջող կստացվի»:
Հայ-բելառուսական այս նոր համագործակցության ոլորտները բազմազան են` գյուղատնտեսական, մեքենաշինություն, ավտոմոբիլաշինություն, սննդարդյունաբերություն և այլ: Վերջին տարիներին երկու երկրների արտահանման պոտենցիալներ թեև մտածում են, բայց Հայաստանը դեռևս ավելի շատ ներկրում է քան արտահանում:
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
