«Դուք գիտեք՝ ինչ բարձր տեղ է գրավում ձեր երկիրը ֆրանսիացիների համար: Հայաստան բառը հուզիչ զգացմունք է արթնացնում ֆրանսիացիների հոգում»,- Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի իր ելույթում ասաց Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Նա ևս մեկ անգամ ցավակցություն հայտնեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ. «Նա երգում էր ու պահպանում հայկականությունը, կազմակերպում էր օգնության գործընթացներ, խրախուսում քաջությունը»: