Հայաստան է ժամանելու Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Դեվիդ Փիթհալը
Հայաաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի հրավերով այսօր Հայաստան է ժամանելու Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Դեվիդ Փիթհալը (6-րդ դան):
Այցը ունի ինչպես ճանաչողական, այնպես էլ սպորտային բնույթ:
Ս.թ. հոկտեմբերի 14-ից 16-ը Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան` Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի հետ համատեղ կազմակերպում է սեմինար, որի ժամանակ բացի պարամունքներից, տեղի կունենան նաև սև գոտու քննություններ:
Շաբաթ օրը, ժամը 16:00-ից Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատի մեծ դահլիճում կարող եք հետևել սեմինարին և լուսաբանել այն:
Կազմակերպիչներն այդ օրը հանդես կգան նաև մամուլի ասուլիսով: