Հայաստանն էլ է բոյկոտու՞մ Կիևի «Եվրատեսիլը»
ТАСС-ի տեղեկություններով Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը մեկնաբանելով Կիևում անցկացվելիք "Եվրատեսիլում" Ռուսաստանի պատվիրակ Յուլիա Սամոյլովային Ղրիմ այցելելու պատճառով Ուկրիաինա մուտքի արգելքը հայտարարել է."Պատասխանը շատ հեշտ է.զիջումներն անհնարին են,քանի որ օրենքը բոլորի համար է..."
Ռուսատանյան որոշ ԶԼՄ-ներ էլ տեղեկություններ են հրապարակել,ըստ որի Եվրոպական հեռարձակողների միությունը մի քանի երկրների անունից փաստաթուղթ է փոխանցել Ուկրաինայի վարչապետ Վալերի Գրոյսմանին և տեղեկացրել վերջինիս,որ եթե Ուկրաինայի իշխանությունները թույլ չտան ՌԴ-ն ներկայացնող երգչուհուն՝Յուլիա Սամոյլովային մասնակցել Կիևում անցկացվելիք "Եվրատեսիլում",ապա իրենք էլ կբոյկոտեն այդ համաեվրոպական երաժշտական մրցույթը...
Եվրոպական հեռարձակողների միության այս հայտարարությանն ի պատասխան ՌԴ-ում բավական հայտնի և "ծանրակշիռ" պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինն ասել է."Այս տարի "Եվրատեսիլ" անցկացնելն անիմաստ է...Բարեկամական երկրները վաղուց պետք է արթնանային...Ես ի նկատի ունեմ Ղազախստանը, Հայաստանը, Ադրբեջանը,Բելառուսը,Սերբիան,Իտալիան,Հունաստանը...Բոլորը պետք է հրաժարվեն այդ մրցույթից...Եթե 5-10 մասնակիցներ դիստանցիայից դուրս գան,ապա մրցույթի անցկացումն անիմաստ կլինի..."
Շոու բիզնեսի անցուդարձից բավական լավ տեղեկացված Իոսիֆ Պրիգոժնի մեկնաբանությունից կարելի է ենթադրել,որ Եվրոպական հեռարձակողների միութան կողմից Ուկրաինայի վարչապետին փոխանցված փաստաթղթում նաև Հայաստանի ստորագրությունն է...
"Եվրատեսիլյան" լուսանցքում մնացած Մոսկվան փորձում է իր,ինչպես ասում է Պրիգոժինը,"բարեկամական երկրների" չմասնակցելու միջոցով ձախողել Կիևում անցկացվելիք այս տարվա "Եվրատեսիլը"...
Հուսով եմ,ՀՀ Հանրային հեռուստասեսությունը կպարզաբանի այս ամենը...Սակայն ինձ մի բան է հետաքրքրում..Ի՞սկ Ռուսաստանը Հայաստանի պատճառով կբոյկոտեր երբևէ ինչ-որ միջոցառում...Համոզված եմ,որ ՈՉ...