Հայաստան են ժամանել 14 երկրի ըմբիշներ
Հոկտեմբերի 4-8-ը Երևանում խուլ-համրերի մշակույթի և սպորտի պալատում անցկացվելու է խուլ-համրերի հունահռոմեական և ազատ ոճերի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը:
Ստուգատեսին մասնակցելու են 14 երկրի պատվիրակներ: Մրցաշարին Հայաստանի մարզական պատիվը պաշտպանելու են 9 ըմբիշներ:
Միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը կայանալու է հոկտեմբերի 4-ին ժամը 15.00-ին: