Հայաստան գազի մատակարարումը վերականգնվել է
Մայիսի 23-ի ժամը 14:07-ին վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, այդ մասին հայտնում են «Գազպրոմ-Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ գազամատակարարումը դադարեցվել էր մայիսի 17-ին Վրաստանի Դարյալի լեռնանցքում տեղի ունեցած սողանքի հետևանքով «Հյուսիս-հարավ» գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով:
