1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայաստան-Ռուսաստան VS Իսրայել-ԱՄՆ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

Երկու օր առաջ ռուսաստանյան “Նեզավիսիմայա գազետա”-ում լույս տեսավ Սուրբ Աթոռում, Պորտուգալիայում և Մալթայում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանի ” “Երկու պետություն՝ մեկ նպատակ”. Հայ-ռուսական դաշնակցությանն անհրաժեշտ է նոր ճարտարապետություն” հոդվածը,որը բավական բուռն մեկնաբանությունների առիթ տվեց… Հեղինակի կարծիքով Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի համար պետք է դառանա այն, ինչ Իսրայելն է ԱՄՆ-ի համար Մերձավոր Արևելքում…
Հաշվի առնելով այն աշխարհաքաղաքական իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը 1991 թ-ից հետո, Թուրքիայի և Ադրբեջանի նման հարևանների առկայությունը, ինչպես նաև այն մարտահրավերները, որոնց ստիպված ենք դիմակայել և ապագայում դիմակայելու ենք, ապա պարոն Մինասյանի առաջարկը խելքին մոտ է… Բայց խնդիրն այն է, որ պարոն Մինասյանը չի անդրադառնում ամենակարևոր խնդրին. արդյոք ՌԴ-ն ցանկանում է Հայաստանի հետ հաստատել այնպիսի հարաբերություններ, ինչպիսիք գոյություն ունեն ԱՄՆ-ի և Իսրայելի միջև…
Անկախացումից հետո Հայաստանի բոլոր 3 նախագահներն էլ բացահայտ ցույց են տվել իրենց ռուսամետ կողմնորոշումը… Լ. Տեր-Պետրոսյանի օրոք ռուսական ռազմաբազան և սահմանապահները տեղակայվեցին Հայաստանում, Ռ.Քոչարյանի ժամանակ հայ-ռուսական հարաբերությունները բավական “խորացան”, իսկ Ս.Սարգսյանի կառավարման տարիներին այդ հարաբերություններում տեղի ունեցավ ակնհայտ տեղաշարժ, որի արդյունքում, այն “հավասարությունը”, որը ցուցադրաբար կար Մոսկվայի և Երևանի միջև հօդս ցնդեց, երբ Կրեմլից ՀՀ նախագահին ուղղակի հրահանգեցին մտնել ԵԱՏՄ և հեռու մնալ Հայաստան-ԵՄ համապարփակ պայմանագրի ստորագրումից…
Պաշտոնական Երևանի ենթակառուցվածքային, տրանսպորտային, էներգետիկ, միջազգային բազմաթիվ հարթակներում և այլ ոլորտներում ռուսամետ դիրքորոշումը և զոհաբերությունները պաշտոնական Մոսկվայում չդիտարկվեցին որպես ռազմավարական գործընկերոջ դիրքորոշում, այլ ընդունվեցին որպես Հայաստանի պարտականություն ՌԴ-ի նկատմամբ… Ավելին` 2016 թ-ի ապրիլին Արցախի դեմ Բաքվի ագրեսիայի ժամանակ պաշտոնական Մոսկվան որևէ հայամետ հայտարարությամբ հանդես չեկավ… ՌԴ բազմաթիվ պաշտոնյաներ, բացահայտ համագործակցելով Բաքվի հետ, զբաղված են նաև հակահայկական քարոզչությամբ… ՀՀ ռազմավարական դաշնակիցը մեզ թշնամի համարող Ադրբեջանի թիվ մեկ զենքի մատակարարն է… Իսկ ՌԴ նախագահ Պուտինի “թուլության” մասին Էրդողանի նկատմամբ էլ չեմ խոսում…
Իսկ ի՞նչ է արել և անում ԱՄՆ-ն իր մերձավորարևելյան թիվ մեկ դաշնակցի՝ Իսրայելի համար… Այո, հրեական պետության ստեղծումն այնքան էլ չողջունվեց Վաշինգտոնի կողմից և մոտ երկու տասնամյակ ԱՄՆ-ն այնքան էլ չէր համակրում Իսրայելին… Սակայն Իսրայելի ստեղծման առաջին իսկ տարուց մինչև հիմա Վաշինգտոնը միայն 1950 թ-ին ռազմական և տնտեսական օգնություն չի տրամադրել հրեական պետությանը… Իսկ 2011 թ-ից սկսած ԱՄՆ-ն տարեկան Իսրայելին տրամադրում է 3 միլիարդ դոլարից ոչ պակաս ռազմական օգնություն… Միջազգային հարթակներում ԱՄՆ-ն տապալում է հակաիսրայելական բոլոր տեսակի նախաձեռնությունները… ԱՄՆ-ն բացահայտ սպառնում է այն երկրներին, որոնք Թել Ավիվի հետ փորձում են խոսել շանտաժի լեզվով և “ուժային” դիրքերից… Էլ չեմ ասում, թե´ ամերիկաբանակ, թե´ այլ երկրներում բնակվող հրեաները ինչ հնարավորություններ ունեն ԱՄՆ-ում… Հիմա հարց… Երբևէ կպատկերացնի որևէ մեկը, որ Իսրայելի թշնամի համարվող արաբական որևէ երկիր, որը նաև հիանալի հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ, ամերիկյան զենք օգտագործի Իսրայելի դեմ… Իհարկե՝ ոչ… ԱՄՆ-ն շատ խիստ կպատժի այդ “հանցագործին”… Իսկ Մոսկվան 2016 թ-ի ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ Երևանին և Բաքվին “խաղարարական” կոչերով էր հանդես գալիս՝ տեսնելով, թե ինչպես են ազերի-թուրքերը ռուսական արտադրության զենքերը կիրառում հայերի դեմ… Որևէ անգամ ՌԴ-ն ռազմական կամ ֆինանսական օգնություն տրամադրե՞լ է Հայաստանին, ինչպես տրամադրում է ԱՄՆ-ն Իսրայելին…. Պատասխան՝ ոչ… Միայն ՀԱՊԿ անդամ լինելու հանգամանքը հաշվի առնելով` Երևանին վաճառվող զենքը ձեռք է բերվում զեղչով… ՀՀ-ում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազայի ծախսերի 50 տոկոսը հոգում է ՀՀ-ն… Չեմ պատկերացնում նաև, որ գումարային պարտքի դիմաց Վաշինգտոնը Թել Ավիվին պարտադրի “Գույք պարտքի դիմաց” նսեմացնող ինչ-որ գործարք՝ այդպիսով նվաստացնելով իր դաշնակցին… Իսկ Մոսկվան մեծ հաճույքով դա արեց, իսկ ձեռք բերված “գույքը” կողպեց ու գնաց… Հայաստանում չեն մոռանում նաև 1921 թ-ի Կարսի և Մոսկվայի պայմանագրերը. Մոսկվան հայերի հաշվին եղբայրացավ Քեմալի հետ, որը խաբել էր Լենինին, թե սոցիալիստական հեղափոխությունը կտարածի ամբողջ Մերձավոր Արևելքում…Դժվար է պատկերացնել, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչած ԱՄՆ-ն երբևէ Իսրայելի հաշվին բարիդրացիական հարաբերություններ հաստատի Սաուդյան Արաբիայի կամ ԱՄԷ-ի հետ…
Հայ-ռուսական հարաբերությունների կարգավորման և ամրապնդման համար միայն Հայաստանը չէ, որ պետք է նախաձեռնությամբ հանդես գա…Դրանում պետք է շահագրգռված լինի նաև Կրեմլը, որը, ինչպես նկատում ենք, չի ցանկանում փոխել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ և առաջնորդվում է՝ “А куда они без нас денутся…” կարգախոսին համապատասխան… Քանի դեռ Մոսկվայում չեն փոխել իրենց քաղաքականությունը Երևանի հետ հարաբերություններում, որևէ իշխանության օրոք չեն կարող Հայաստանի և ՌԴ-ի միջև հարաբերությունները նմանվել Իսրայել-ԱՄՆ հարաբերություններին, քանի որ մոտ 20 տարի Իսրայելին “լուրջ չընդունող” Վաշինգտոնի քաղաքականության փոփոխության արդյունքում է, որ Թել Ավիվի հետ հարաբերությունները ոչ միայն կարգավորվեցին, այլև վերածվեցին եղբայրականի…
Հ.Գ. Մոսկվայի կողմից գործընկերների և հարևանների նկատմամբ տարվող ագրեսիվ արտաքին քաղաքականության հետևանքով է, որ այժմ ՌԴ-ն շրջապատված է, բառիս բուն իմաստով, թշնամական երկրներով…

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan