Հայաստան-Սերբիա խաղին կհետևեն նաեւ այլ երկրների ներկայացուցիչներ
Այսօր Երեւանում կայանալիք Հայաստան-Սերբիա հանդիպմանը ներկա են գտնվելու նաեւ երկու հավաքականների առաջիկա մրցակիցների ներկայացուցիչները:
Երեւան են ժամանել անձիք, ովքեր համագործակցում են Ֆրանսիայի, Պորտուգալիայի եւ Ալբանիայի հավաքականների մարզչական շտաբերի հետ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Հայաստանը «Հանրապետականում» հյուրընկալելու է Ֆրանսիային: Խաղը կրելու է ընկերական բնույթ:
Նույն օրը Սերբիան Բելգրադում ընտրական խաղ է անցկացնելու Ալբանիայի հետ:
Նոյեմբերի 14-ին Հայաստանի հավաքականն ընտրական փուլի շրջանակում հյուրընկալվելու է Պորտուգալիային: