Հայաստանցի 21-ամյա Նարինեին սեռական շանտաժի զոհ դարձրած թուրք եղբայրները դատապարտվեցին
Աշխատելու համար Ստամբուլ մեկնած 21-ամյա Նարինե Մկրտչյանին շանտաժի միջոցով ինքնասպանության հասցրած Օրհան Օքումուշ եւ Բարըշ Օքումուշ եղբայրները դատապարտվել են 3 տարի ազատազրկմամբ։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը. թուրքական դատարանը Օրհան Օքումուշին եւ Բարըշ Օքումուշին մեղավոր է ճանաչել «շանտաժ» եւ «անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու» մեղադրանքներով եւ երկու եղբայրներին էլ դատապարտել 3 տարի ազատազրկմամբ։
Դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ եղբայրներն իրենց արածի համար չեն զղջացել եւ չի հետաձգել որոշման կիրառումը։ Այսինքն, եղբայրները բանտում կկրեն իրենց պատիժը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 21-ամյա Նարինե Մկրտչյանը 2010թ. խորթ հոր եւ եղբոր հետ աշխատելու համար տեղափոխվել էր Ստամբուլ: Նարինեն աշխատանքի է տեղավորվել մի վարպետի մոտ եւ արդեն կարճ ժամանակում հասցրել է վարպետանալ արծաթագործության մեջ: Նա սիրահարվել էր Օրհան Օքմուշին եւ մտադիր է եղել ամուսնանալ նրա հետ, սակայն Օրհանը խաբելով Նարինեին՝ քնել էր նրա հետ եւ գաղտնի նկարահանել մերկացած Նարինեին։ Այնուհետ Օրհանի եղբայրը՝ Բարըշը Նարինեին ստիպել էր իր հետ էլ պառկել՝ սպառնալով նրա մերկ կադրերը ցույց տալ եղբորը։
մանրամասները` news.am-ում: