Հայաստանցի կանայք Թուրքիայում մարմնավաճառությամբ են զբաղվել. կավատը դատապարտվեց 4 տարով
ՀՀ քաղաքացի Գոհարիկ Ք.-ն, որն ըստ մեղադրանքի, Թուրքիայում նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն, դատապարտվեց 4 տարվա ազատազրկման:
Ըստ մեղադրանքի՝ Թուրքիայում բնակվող Գոհարիկը պայմանավորվածություն է ձեռք բերել հայաստանցի երկու մարմնավաճառների հետ եւ անցած տարի հյուրընկալել նրանց իր տանը: Գոհարիկը մարմնավաճառներին ապահովել է հաճախորդներով, որից հետո յուրաքանչյուր հաճախորդից ստացած գումարի 50 տոկոսը վերցրել իրեն:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հոգարիկին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 262-հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտել 4 տարվա ազատազրկման:
Նշենք, որ Գոհարիկ Ք.-ն իրեն մեղավոր չի ճանաչել:
