Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2020-ին կրճատվել է 13,2%-ով
Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2020 թվականին նվազել է 13,2% -ով՝ կազմելով 7 մլրդ 103,9 մլն դոլար, տեղեկացնում են Հայաստանի վիճակագրական կոմիտեից։
Ըստ հրապարակման՝ արտահանման ծավալը նվազել է 3.9% -ով՝ կազմելով 2 մլրդ 544.5 մլն ԱՄՆ դոլար:
Ներմուծման ծավալը նվազել է 17,7%-ով՝ կազմելով 4 մլրդ 559,4 մլն ԱՄՆ դոլար։
