Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տ. հավաքականը կմասնակցի Եվրոպայի անդրանիկ առաջնությանը
Մրցաշրջան-2015-ի ըմբշամարտի եվրոպական օրացույցը հարստացել է ևս մեկ մրցաշարով:
Ինչպես հայտնում է armsport.am-ը՝ հղում անելով մարզաձևի եվոպական միության պաշտոնական կայքին, 2015 թվականին միության կողմից կկազմակերպի մինչև 23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի անդրանիկ առաջնությունը:
Այդ ստուգատեսը (հունահռոմեական ոճի, կանանց և տղամարդկանց ազատ ոճի ըմբշամարտերի) 2015 թ մարտի 24-29-ը նախատեսվում է անցկացնել լեհական Վալբժիխ քաղաքում:
«Wrestling.am»-ի հետ զրույցում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հայտնեց, որ առաջին անգամ կազմակերպվող այդ մրցաշարին նախապատրաստվելու համար հունվարի 20-22-ը Երևանում ՝ խուլ-համրերի միավորման մարզադահլիճում կանցկացվի մինչև 23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի 1-ին առաջնությունը:
Այս ստուգատեսի արդյունքներով կհամալրվի մինչև 23 տարեկանների մարզաձևի Հայաստանի հավաքականի կազմը, որն էլ կսկսի նախապատրաստվել 2015 թ մարտի երկրորդ կեսին Լեհաստանում ընթանալիք այդ տարիքային խմբի Եվրոպայի 1-ին առաջնությանը: