Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել. «Երիտասարդների ՀՀ առաջնության շուրջ ստեղծված արհեստածին աղմուկը, մրցավարության հետ կապված կասկածները փարատելու համար ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան խոստանում է բոլոր կասկածելի մենամարտերը, որոնց շուրջ աղմուկ է եղել, տեղադրել սոցիալական ցանցում։ Ինքներդ կարող եք դիտել մենամարտերը և համոզվել: Հասկանալի է, որ ցանկացած ծնող և մարզիչ իր տեսանկյունից է դիտում մենամարտը, դրա համար ընթացքն ավելի թափանցիկ դարձնելու համար բոլորդ հնարավորություն կունենաք դիտելու այդ մենամարտերը»։
