Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան կղեկավարի Արթուր Գեւորգյանը
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Արթուր Գեւորգյանը: Քվեարկությունը կայացել է այսօր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 5-րդ համաժողովի ժամանակ. Գեւորգյանը առաջադրված միակ թեկնածուն էր եւ ընտրվել է միաձայն: Մինչ այդ ֆեդերացիան գլխավորում էր Արման Մուրադյանը, ով պաշտոնից հրաժարվել է զբաղվածության եւ Մոսկվայում բնակվելու պատճառով: