Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնեց Ֆրանսիա
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը մեկնել է Թուլուզ, որտեղ կանցկացնի 2015թ. Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության ընտրական փուլի՝ Ֆրանսիայի հավաքականի հետ հանդիպումը, փոխանցում է ՀՖՖ-ի կայքը։ Հայաստանի երիտասարդական հավաքականը նոյեմբերի 14-ին կհյուրընկալվի ֆրանսիացիներին, իսկ նոյեմբերի 19-ին՝ Բելառուսի թիմին։ Հայաստանի հավաքականը՝ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ, մեկնել է Ֆրանսիա հետեւյալ կազմով. Դարպասապահներ. Արսեն Բեգլարյան («Գանձասար»), Արթուր Թորոյան («Բանանց»)։ Պաշտպաններ. Կամո Հովհաննիսյան («Փյունիկ»), Գրիգոր Հովհաննիսյան («Փյունիկ»), Արման Հովհաննիսյան («Փյունիկ»), Վարազդատ Հարոյան («Փյունիկ»), Տարոն Ոսկանյան («Փյունիկ»), Դավիթ Մարիկյան («Շիրակ»), Վասպուրակ Մինասյան («Փյունիկ»), Ալեն Համբարձումյան («Գանձասար»)։ Կիսապաշտպաններ. Կարեն Մուրադյան («Շիրակ»), Գագիկ Պողոսյան («Փյունիկ»), Սարգիս Շահինյան («Բրագա», Պորտուգալիա), Աշոտ Սարդարյան («Փյունիկ»), Վահագն Այվազյան («Բանանց»), Արտյոմ Սիմոնյան («Զենիթ», Ռուսաստան), Դավիթ Հակոբյան («Փյունիկ»), Վարդան Բակալյան («Փյունիկ»)։ Հարձակվողներ. Վիուլեն Այվազյան («Փյունիկ»), Սարգիս Ադամյան («Հանզա», Գերմանիա)։