Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդամենը մի քանի հարց է մնացել լուծելու. Պետդեպ
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդամենը մի քանի հարց է մնացել լուծելու»։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:
«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է, և նա դա քննարկել է երկու երկրի ղեկավարների հետ։ Նա նրանց խրախուսել է միասին աշխատել՝ լուծելու մնացած մի քանի հարցերը: Եվ մենք կշարունակենք խրախուսել այդ երկրներին հասնել խաղաղության համաձայնագրի։ Երկու առաջնորդները երկկողմ հանդիպում են ունեցել Մյունխենում, և մենք կշարունակենք առաջարկել Միացյալ Նահանգների աջակցությունն ու օգնությունը համաձայնության հասնելու համար», - ասել է Միլլերը: