Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հրաժարական տվեց
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, որ ժամեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակության հետ հատուկ չվերթով Ալբանիայից վերադարձավ Երևան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որն ընդունվել է:
Հուսով ենք, որ հաջորդ մարզիչն այսքան ապաշնորհ չի լինի, քանի որ Շալանդի ժամանակաշրջանում մեր հավաքականը ապրեց իր տարեգրության մեջ մեծագույն հետընթացը։ Այս մրցաշրջանը համարվում է արդեն ձախողված և հետագա խմբային հանդիպումների ժամանակ մեր թիմը ընդամենը լինելու է ստատիկ կարգավիճակի մասնակից։
Հեղինակ ` Լրագրող