Հայաստանի համար ծանր է սպասելը
Lragir.am-ը գրում է .
Վրացական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ պաշտոնական Թբիլիսին եւ ադրբեջանական Սոկարը կստորագրեն գազի լրացուցիչ ծավալների մատակարարման մասին համաձայնագիր, որն արդեն պատրաստ է եւ որը ստորագրելու համար արդեն Թբիլիսիում է Սոկարի ղեկավարը:
Վրաստանն արդեն տեւական ժամանակ է փորձում է լուծել գազի լրացուցիչ ծավալներ ստանալու հարցը: Թբիլիսին արդեն մի քանի ամիս նախաձեռնել է բանակցային աշխույժ մի մաքոք, որի մեջ ներգրավված էին նաեւ ռուսական Գազպրոմն ու Իրանը:
Վրաստանի գազի հիմնական մատակարարը Սոկարն է: Գազը Վրաստանը ստանում է տարբեր գնային սանդղակով եւ ընդհանուր առմամբ էժան միջինով, սակայն այդ ծավալը չի բավարարում երկրի ամբողջ պահանջարկը, իսկ ըստ Սոկարի հետ համաձայնության, լրացուցիչ ծավալների մատակարարումը արդեն իրականացվելու է բավական բարձր գնով:
Լրացուցիչ ծավալներ ստանալու համար Վրաստանը բանակցություն նախաձեռնեց Գազպրոմի հետ, որը ներառում էր թե ուղիղ մատակարարումը Վրաստան, թե Իրանի գազի տարանցումը՝ Հայաստանի համակարգում փոխանակման մեխանիզմով: Այսինքն, Գազպրոմը Հայաստանի համար գազ է ստանում Իրանից, իսկ Հայաստանի համար ՌԴ-ից տեղափոխվող գազը նույն ծավալով մատակարարում Վրաստանին:
Միաժամանակ, այդ բանակցությանը շոշափեց նաեւ Հայաստան տարանցվող գազի համար տարանցման վարձի հարցը: Ռուսաստանը, ըստ Վրաստանի պաշտոնյաների, պահանջել է, որ Թբիլիսին տարանցման համար փող վերցնի, ոչ թե Հայաստան մատակարարվող գազի 10 տոկոսը:
Մանրամասն ՝ սկզբնաղբյուրում:
