Հայաստանի հավաքականի վերջին մարզումը` Սերբիայի հետ խաղից առաջ
Հոկտեմբերի 10–ին «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականը վերջին մարզումն անցկացրեց Եվրո–2016–ի ընտրական փուլի Սերբիայի դեմ վաղը կայանալիք հանդիպումից առաջ։
Մարզմանը մասնակցել են հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները։ Յուրա Մովսիսյանը, ով դեռ պատրաստ չէ խաղադաշտ դուրս գալ և առաջիկա մրցավեճին չի մասնակցի, մարզվել է պարզապես մարզավիճակ պահպանելու համար։
Armsport.am–ը ներկայացնում է Հայաստանի հավաքականի մարզման տեսանյութը: