Հայաստանի հավաքականը մեկնեց Պորտուգալիա
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը այսօր առավոտյան չարտերային չվերթով մեկնեց Պորտուգալիա, որտեղ նոյեմբերի 14-ին այդ երկրի ազգային թիմի հետ կանցկացնի Եվրոպայի 2016թ առաջնության ընտրական մրցաշարի թվով երրորդ հանդիպումը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՖՖ պատվիրակության մեջ ընդգրկվել են հավաքականի գլխավոր մարզիչ Բերնար Շալանդի կողմից հրավիրված բոլոր 24 ֆուտբոլիստները: Ահա նրանք.
Դարպասապահներ` Ռոման Բերեզովսկի («Դինամո» Մոսկվա, Ռուսաստան), Գևորգ Կասպարով («Միկա»), Արսեն Բեգլարյան («Ուլիս»)
Պաշտպաններ` Հովհաննես Համբարձումյան («Վարդար», Մակեդոնիա), Լևոն Հայրապետյան («Պրիբրամ», Չեխիա) , Հրայր Մկոյան («Էսթեղլալ», Իրան), Ռոբերտ Արզումանյան («Ակտոբե», Ղազախստան), Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան (բոլորն էլ` «Փյունիկ»)
Կիսապաշտպաններ` Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա» Դորտմունդ, Գերմանիա), Էդգար Մանուչարյան («Ուրալ», Ռուսաստան), Գեւորգ Ղազարյան («Օլիմպիակոս», Հունաստան), Նորայր Ասլանյան («Ալմերե Սիթի», Հոլանդիա), Ռումյան Հովսեփյան («Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա), Արթուր Եդիգարյան («Կայրաթ», Ղազախստան), Մարկոս Պիզելլի («Ակտոբե», Ղազախստան), Արտյոմ Սիմոնյան («Զենիթ», Ռուսաստան), Կառլեն Մկրտչյան, Մասիս Ոսկանյան, Դավիթ Մանոյան («Փյունիկ»)
Հարձակվողներ` Յուրա Մովսիսյան («Սպարտակ» Մոսկվա, Ռուսաստան), Արթուր Սարկիսով («Վոլգա», Ռուսաստան), Ալեքսանդր Կարապետյան («Դյուդելանժ», Լյուքսեմբուրգ)