1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայաստանի կառավարությունում գրեթե ոչ ոք իր տեղում չէ. Գագիկ Համբարյան

Ապրիլի 13-ին Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած խայտառակ իրադարձություններն ինձ համար վերջնականապես ապացուցեցին, որ Փաշինյանի նախարարներից գրեթե ոչ ոք իր տեղում չէ…
Զարթոնքի գյուղապետի շուրջ ծավալված զավեշտալի իրադարձությունների արդյունքում գյուղ պետք է այցելեր ոչ թե ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, այլ` Տարածքային կառավարման և զարգանցման նախարար Սուրեն Պապիկյանը, իսկ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տեղի էր ունեցել նաև զենքի կիրառում՝ ՀՀ ոստիկանապետը կամ նրա տեղակալը… Սանասարյանի «շանտաժային» այցը Զարթոնք, որի հետևանքով գյուղապետը հրաժարական տվեց, ուղղակի զարմանալի էր, քանի որ այդ նույն «շանտաժային» առաքելությամբ գյուղ կարող էր այցելել վերը նշված պարոն Պապիկյանը, որն ի պաշտոնե պետք է զբաղվեր Զարթոնքում ծագած խնդիրներով… Նույն հաջողությամբ Զարթոնք կարող էր գնալ ԱԱԾ պետը կամ արտգործնախարարը…
Այն, որ հետհեղափոխական Հայաստանում որոշ պաշտոնյաներ իրենց տեղում չեն, պարզ երևաց Չարենցավանի դպրոցներից մեկում ծագած խնդիրներից, երբ հարցի լուծման համար Չարենցավան այցելեց հենց ՀՀ վարչապետը… Զարմանալի քայլ էր Փաշինայնի կողմից… Հետո ԿԳՆ-ն ձախողվեց ԵՊՀ-ի հարցում, երբ նախարարը, առաջնորդվելով «ԵՊՀ-ի 100-ամյակն առանց Արամ Սիմոնյանի» կարգախոսով, տապալեց ԵՊՀ հոգաբարձուների նիստում Սիմոնյանի «հրաժարականի» հարցը, որին կրկին ստիպված անդրադարձավ Փաշինյանը՝ հերթական անգամ փորձելով «մաքրազերծել» իր ձախողված կադրին… Նույն խայտառակ իրավիճակն էլ Ավշարի դպրոցում էր, որտեղ անվերահսկելի իրավիճակը կարգավորվեց միայն Փաշինյանի` այդ խնդրի մեջ ներքաշվելուց հետո… Իր տեղում չէ իսպանական կրքոտ պարերի սիրահար մշակույթի նախախարի պաշտոնակատարը, որն ԱԺ-ում պատգամավորների բազմաթիվ հարցերին պատատասխանում էր լակոնիկ՝ տեղյակ չեմ… Իսկ Օպերայի և բալետի թատրոնի տնօրեն Օրբելյանի շուրջ ստեղծված սկանդալին կրկին միջամտեց վարչապետը, քանի որ տիկինն ունակ չեղավ վերադասի հանձնարարականը հանդարտ առաջ տանել… Իր տեղում չէ կապի և տրանսպորտի նախարարը… Հայաստանի ճանապարհները երբևէ այսպիսի սարսափելի վիճակում չեն եղել, ինչ այժմ… Հեռու չեմ գնա. Երևանը Գյումրիին կապող երկու ճանապարհներն էլ՝ Թալինով և Արմավիրով, տարրականորեն ավերված են… Պատասխանատուները լռում են… Այնպիսի տպավորություն է, որ պարոն Վանեցյանը, որն իր բաց գործունեության շնորհիվ դարձել է ԶԼՄ-ների և հասարակության «լյուբիմչիկը», ԱԱԾ պետը չէ, իսկ ԱԳ նախարար պարոն Մնացականյանը, որն իր «ծածուկ» գործնեությամբ ուղղակի չի երևում, ԱԱԾ պետն է…
Ժամանակին, ՀՀԿ-ի օրոք, շատ հարցեր, օրինակ՝ Ախուրյանի սպորտդպրոցի տնօրենի նշանակման,Կապանի բժշկական կենտրոնում սանիտարի գործի ընդունման, Շիրակի պետհամալսարանում ինձ և գործընկերոջս գործից կրճատելու և երկրի առաջին դեմքի համար մանր-մունր համարվող շատ հարցեր լուծվում էին Սերժ Սարգսյանի կաբինետում…Բայց այդ բեսպրեդելը վերջինս անում էր համապատասխան ոլորտի պատասխանատուների ձեռքերով՝ առողջապահության, սպորտի և երիտասարդության, ԿԳ նախարարի միջոցով՝ սեփական որոշումներին տալով օրինական շղարշ… Նիկոլ Փաշինյանի կառավարությունում բարձիթողի վիճակ է… Մարզային դպրոցում ծագած խնդիրների, ռեկտորի գործից հանելու և այլ հարցեր լուծելու համար խառնվում է վարչապետը, գյուղապետի հետ հարցերը լուծելու համար գյուղ է գնում բացարձակ այդ հարցերի հետ կապ չունեցող ՊՎԾ պետը… Չեմ զարմանա, եթե շատ շուտով ԱԳՆ-ին վերաբերող մեկնաբանություններով հանդես գան առողջապահության կամ արտակարգ իրավիճակների նախարարները…
Այս ամենից կարող եմ ենթադրել, որ կամ Փաշինյանն է գիտակցաբար բոլոր հարցերի լուծումն իր վրա բարդում՝ հասարակությանը համոզելու, որ նա ունակ է բոլոր խնդիրներին լուծում տալ՝ սեփական PR-ն ապահովելով, կամ էլ իր նախարարները ունակ չեն հասարակ հարցերին լուծում տալ և նա ստիպված է կամ ինքը դրանք լուծել, կամ էլ այդ հարցերը կարգավորելու համար «դեպքի վայր» ուղարկել վստահելի մարդկանց… Ամեն դեպքում, երկու պարագայում էլ դա նորմալ չէ… Այսպես երկիր չեն կառավարում…

Գագիկ Համբարյան

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan