Հայաստանի Մ-21 հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հետ
Հայաստանի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի՝ երկու երկրների մինչև 21 տարեկանների հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպում:
Հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին Երևանում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հայաստանի երիտասարդական հավաքականը գլխավորում է Ռաֆայել Նազարյանը, որն այդ պաշտոնը զբաղեցրել է նաև 2011-2013 թվականներին: