Հայաստանի օրակարգում Գյումրիից ռուսական 102-րդ ռազմաբազան հանելու հարց չկա. ԱԳ փոխնախարար
Այս պահին Գյումրիից 102-րդ ռազմաբազան հանելու հարց չկա, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
«Այս պահին մեր օրակարգում այդպիսի հարցեր չկան», - ասաց նա։
Փոխնախարարի խոսքով՝ այս պահին չի քննարկվում նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։
Սաֆարյանը հայ-ռուսական հարաբերությունները գնահատեց աշխատանքային։
«Կան տարաձայնություններ որոշ հարցերի շուրջ, շարունակում ենք աշխատանքները դրանց արձագանքելու ուղղությամբ», - ասաց նա։