Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը Լիլլիհամերում կլինի Միքայել Միքայելյանը
Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի դահուկորդ Միքայել Միքայելյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը` հիշեցնելով, որ փետրվարի 12-ին Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում կկայանա երկրորդ պատանեկան Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը:
Պատանեկան խաղերին այս անգամ մասնակցում են 1100 մարզիկ աշխարհի 71 երկրներից: 15-ից 18 տարեկան պատանիները կպայքարեն մեդալների 70 հավաքածուի համար:
Խաղերին Հայաստանը ներկայանալու է 2 մարզիկով: Գեղասահորդուհիների մրցաշարին կմասնակցի 16-ամյա Անաստասիա Գալուստյանն, իսկ դահուկորդների մրցաշարին` Միքայել Միքայելյանը: