Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ուրախ չէ ԵՏՄ անդամակցությամբ. լեհ գործիչ. Առավոտ
Հայաստանի որոշումը շոկային էր Բրյուսելի համար, քանի որ ՀՀ-ն մեկ գիշերվա մեջ որոշեց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը»,- «Առավոտի» հետ զրույցում ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում վերջին տարվա ընթացքում կատարված սկզբունքային փոփոխությունների մասին խոսելով՝ այսպիսի կարծիք հայտնեց Լեհ-ուկրաինական համագործակցության հւմնադրամի տնօրեն Յան Պյեկլոն։
Յան Պյեկլոն նշեց, թե այցելել է Հայաստան և այնպիսի տպավորություն ստացել, որ հիմնականում քաղաքացիական հասարակությունն ուրախ չէ այդ անդամակցությամբ։ Լեհ գործչի կարծիքով՝ Հայաստանին այս իրավիճակում միայնակ թողնելը կլինի ամենասխալ մոտեցումը, ընդհակառակը, անհրաժեշտ է համագործակցության նոր եզրեր և ձեւաչափեր փնտրել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
