Հայաստանի U17 հավաքականը հաղթեց «Փյունիկ-98»-ին
Երեկ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի Մ-17 հավաքականի և «Փյունիկ-98» թիմերի միջև ընկերական հանդիպումը: 2:0 հաշվով հաղթանակ տարավ Հայաստանի Մ-17 հավաքականը: Հանդիպման երկրորդ խաղակեսում Էդմոնդ Հովհաննիսյանը գրավեց սեփական դարպասը, երկրորդ գոլի հեղինակ դարձավ Արսեն Եղիազարյանը:
Սեպտեմբերի 23-ին Հայաստանի Մ-17 կանցկացնի ևս մեկ ընկերական հանդիպում «Ակադեմիա-99» թիմի հետ: Սկիզբը՝ ժամը 16:30-ին: