Հայաստանի վրա այս երկաթուղու կառուցման բացասական հետեւանքների մասին խոսվել է դեռ 2008 թվականից
«Ժողովուրդը» գրում է. «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին երեկ իրականացրել է առաջին ուղեւորափոխադրումը: Նկատենք, որ թեեւ արտաքուստ երկաթուղու միջոցով Թուրքիան եւ Ադրբեջանը Վրաստանի տարածքով ապահովում են արեւելքի եւ արեւմուտքի միջեւ կապը, բայց գործնականում սա լրջագույն հարված է Հայաստանի համար: Այդ ամենի հետեւանքով Հայաստանը վերջնականապես դուրս մնաց հարեւան երկրների հետ համագործակցության ծրագրից, ճիշտ այնպես, ինչպես շատ ավելի վաղ դուրս էր մնացել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցումից: Հայաստանի վրա այս երկաթուղու կառուցման բացասական հետեւանքների մասին խոսվել է դեռ 2008 թվականից, երբ ներկայացվեց նախագիծը:
Սակայն իշխանությունները սկզբում փորձում էին հանգստացնել, թե այն ձախողված ծրագիր է, երբեք իրականություն չի դառնա: Բայց արդեն այս տարվա հունվարին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարեց, թե երկաթուղու կառուցումից հետո Երեւանը բանակցություններ է սկսելու՝ նպատակ ունենալով հասնել ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ երկաթուղային փոխադրումների իրականացմանը: Սակայն ակնհայտ է, որ այս հարցում իշխանությունները դատապարտված են ձախողման»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
