1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայաստանի ղեկավարները շարունակում են հանձնվել Ադրբեջանին․ Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը գրել է․

 
 

«Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի երեք հայկական գյուղերից շուրջ 150 ընտանիքների տարհանման Ադրբեջանի հրամանը խիստ անհանգստացրել է աշխարհասփյուռ  հայությանը։

Ադրբեջանի վերջնագրի հետևանքով Բերձոր, Աղավնո և Սուս գյուղերի հայերը պարտավոր են տեղափոխվել Արցախի կամ Հայաստանի այլ վայրեր։ 2020 թվականի պատերազմում կրած ջախջախիչ պարտությունից հետո թե Հայաստանը, թե Արցախը տառապում են վատ ղեկավարությունից, որոնք գյուղացիներին ստիպում են կատարել Ադրբեջանի պահանջը՝ լքել իրենց տներն ու եկեղեցիները մինչև օգոստոսի 25-ը։

Այս հիմնախնդրի սկզբնաղբյուրը 2020 թվականի նոյեմբերի 10-ի համատեղ «հայտարարությունն» է, որն ստորագրվել է պատերազմի ավարտին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի նախագահի կողմից։ Թեև այդ «հայտարարության» առաջին տողում հայտարարված էր «ամբողջական հրադադար», սակայն սա բոլոր պատերազմների պատմության մեջ հրադադարի ամենաարտասովոր տեսակն է։ Հակառակորդ բանակների հասած տեղը կանգ առնելու փոխարեն, հայկական կողմը համաձայնեց Ադրբեջանին հանձնել նրա կողմից չնվաճված մեծ տարածքներ։ Ավելին, Հայաստանի վարչապետը, առանց որևէ լիազորության, ստորագրեց մի փաստաթուղթ, որով զիջեց հողեր, ներառյալ Արցախի և նրա հարակից տարածքների մեծ մասը, որոնց նկատմամբ նա իրավական լիազորություններ չուներ։ Ուստի 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագիրը պետք է համարել անվավեր։

 

Այդ համաձայնագրի 6-րդ կետում ամրագրված է. «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»: 

 

Այս պարբերությունը, մյուսների նման, խնդիրներ է ստեղծել իր անհստակ ձևակերպման պատճառով։ Այս համաձայնագրի ստորագրումից գրեթե երկու տարի անց, որի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ունեցել են մի քանի դեմ առ դեմ հանդիպումներ, Հայաստանի կառավարությունը չի փորձել հստակեցնել 6-րդ կետի լեզուն: Հայաստանի պաշտոնյաները, հաստատելով Ադրբեջանի ծրագրերը, անընդհատ կրկնում էին, որ Լաչինի այլընտրանքային միջանցքը շրջանցելու երթուղին պետք է կառուցվեր միայն երեք տարի հետո, և որ Ադրբեջանը հապճեպ կառուցեց այլընտրանքային երթուղու իր հատվածը։ Փաստորեն, 2020 թվականի համաձայնագրում ասվում էր, որ այլընտրանքային ճանապարհը կառուցվելու է ոչ թե երեք տարի հետո, այլ երեք տարվա ընթացքում։ Հայաստանը ծրագրում է այս ամսվանից 250 օր հետո ավարտել Լաչին տանող այլընտրանքային ճանապարհի իր հատվածը։

Հայ պաշտոնյաները Լաչինի միջանցքում գտնվող երեք հայկական գյուղերի ընտանիքներին կեղծ հավաստիացումներ են տվել, որ իրենք բավական ժամանակ ունեն իրենց խնդիրները լուծելու համար՝ վստահեցնելով, որ կարող են մնալ իրենց տներում: Երբ Ադրբեջանը պնդել է, որ գյուղացիներն անհապաղ հեռացվեն այս գյուղերից, հայ ընտանիքներին երեք շաբաթից էլ քիչ ժամանակ է տրվել տեղափոխվելու համար՝ առանց գնալու տեղ ունենալու։

Իրավիճակն ավելի սրելով, Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը երեք հայկական գյուղերի բնակիչներին զգուշացրել է, որ եթե մեկնելուց առաջ այրեն իրենց տները, ապա չեն ստանա խոստացված 10 միլիոն դրամի (24 հազար դոլար) փոխհատուցումը, որը բավարար չէ նոր տուն գնելու համար։ Նախարարը նկատի ուներ բազմաթիվ արցախահայերի գործելակերպը, որոնք այրել էին իրենց տները 2020 թվականի պատերազմից հետո՝ տները լքելուց առաջ։ Տունն այրելը սրտաճմլիկ որոշում է, բայց նույնքան վշտացնող է սեփական տունը ոխերիմ թշնամուն թողնելը: Այս շաբաթ դիտեցի մի սահմռկեցուցիչ տեսանյութ, թե ինչպես է հայրն այրում իր ընտանիքի տունը հեռանալուց առաջ: Ի՞նչ ակնկալիքներ ուներ նախարարն այս գյուղացիներից, որ մաքրեին իրենց տները, ճաշասեղանին թողնեին եփած կերակուրը շամպայնի շշով, իսկ դռան վրա՝ ողջույնի նշա՞ն իրենց ադրբեջանցի թշնամիների համար։

Ի հավելումն Ադրբեջանին Արցախի և նրա հարակից տարածքների զգալի հատվածների հանձման, որոնք Ադրբեջանը չէր բռնագրավել հրադադարի ժամանակ, Ադրբեջանը 2020 թվականի պատերազմի ավարտից հետո լրացուցիչ տարածքներ գրավեց ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի սահմաններից ներս։ Ավելին, Ադրբեջանը, ի հեճուկս 2020 թվականի համաձայնագրի, շարունակում է պահել հայ ռազմագերիներին, մինչդեռ Հայաստանը հրադադարից անմիջապես հետո տխմարաբար հանձնել է բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին։ Հայաստանի իշխանությունները ոչ միայն ջանքեր չեն գործադրում հայ գերիների վերադարձի և Հայաստանի բռնազավթված տարածքների ազատագրման համար, այլև չեն էլ խոսում և չեն բողոքում դրանցից։ Նախքան Իլհամ Ալիևի  հրամաններից որևէ մեկի կատարումը՝ Հայաստանը նախ պետք է պահանջի, որ Ադրբեջանը պահպանի իր պարտավորությունները 2020 թվականի համաձայնագրով։ Հասկանալի է, որ պատերազմում պարտվելուց հետո Հայաստանը գտնվում է թուլացած ու ենթակա դիրքում։ Սակայն հայ ղեկավարների անկարողության պատճառով իրավիճակի սխալ կառավարումն ու թշնամու բոլոր քմահաճույքների ու ցանկությունների առաջ ենթարկվելն անընդունելի է։ Նման անողնաշար պահվածքը խրախուսում է Ադրբեջանին պահանջել և ստանալ ավելի շատ զիջումներ։

Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքի փակմամբ Արցախի մնացած հայերը կհայտնվեն մեկուսացման մեջ՝ շրջապատված Ադրբեջանի կողմից։ Նրանք կկորցնեն իրենց մուտքը Հայաստան, կզրկվեն էլեկտրաէներգիայից, ջերմությունից ու ինտերնետից, վաղ թե ուշ կվերցվեն Ադրբեջանի կողմից։ Ցավոք, Արցախն ու Հայաստանը 2020 թվականի պատերազմում պարտվելուց հետո գտնվում են անկումային վիճակում։ Իրավասու նոր ղեկավարները գուցե չկարողանան շրջել Հայաստանի աղետալի իրավիճակը, բայց գոնե թույլ չեն տա, որ այն ավելի վատթարանա»։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի 

 
 
ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan