Հայաստանի զինվելը և Սահմանադրությունը սպառնալիք է խաղաղությանը․ Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Աննալենա Բերբոքի հետ հանդիպմանը կրկին պնդել է ՝ Հայաստանի Սահմանադրությունը և այդ երկի զինվելը սպառնալիք է խաղաղությանը։
Ադրբեջանական կողմի համաձայն՝ հանդիպումը կայացել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանի շրջանակներում։
«Նախարար Ջեյհուն Բայրամը պատմել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ նշելով, որ Հայաստանի Սահմանադրությունում և օրենսդրական ակտերում մեր երկրի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջները, ինչպես նաև այդ երկրի սրընթաց զինվելը սպառնալիք են ստեղծում խաղաղության օրակարգի համար»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում: