1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայաստանում ավելանում է կիբերհանցագործությունների թիվը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության բաժնի պետի տեղակալ Հայկ Մկրտչյանը

– Պարո՛ն Մկրտչյան, կիբերհանցագործությունների ո՞ր տեսակներն են տարածված Հայաստանում: Կա՞ն թիրախավորված խմբեր:

– Քանի որ կիբերհանցագործությունները լայն շրջանակ ունեն, թիրախ կարող է լինել յուրաքանչյուրը: Չկա կոնկրետ որևէ սոցիալական կամ մասնագետների խումբ, որոնց կարող ենք թիրախային խումբ համարել: Որպես այդպիսին թիրախ են անչափահասները, ովքեր տարրական գիտելիքներ չեն ունենում, թե ինչպիսի վարքագիծ պետք է դրսևորել սոցկայքերում, ինչերից պետք է խուսափել: ՀՀ–ում ամենատարածված հանցատեսակը համակարգչային տեխնիկայի միջոցով կատարվող հափշտակությունն է: Օրինակ՝ բանկային քարտերից արվող հափշտակությունը: Այլ հանցատեսակներ էլ կան, օրինակ՝ շորթումը: Սոցիալական ցանցերը հաճախ շորթման գործիք են դառնում: Պարզ օրինակ բերեմ: Մարդիկ մտերմական հարաբերություններ են ունենում և ինչ–ինչ ճանապարհներով փոխանակում ինտիմ լուսանկարներ: Այդ լուսանկարներն ընկնում են երրորդ անձի ձեռքը, և դրանք չհրապարակելու համար նա գումար է պահանջում:

– Վերջին տարիների կտրվածքով կիբերհանցագործությունների ի՞նչ ցուցանիշ ունենք:

– Տարեցտարի ՀՀ–ում ավելանում է կիբերհանցագործությունների թիվը: Պատճառն այն է, որ տարեցտարի մեր առօրյայում ավելանում է բջջային հեռախոսների և տեխնիկայի այլ տեսակների թիվը: Եթե երկու տարի առաջ 75 դեպք էր գրանցվել, ապա անցած տարի 100 դեպք է արձանագրվել: Ամբողջ աշխարհն է կանգնած այդ խնդրի առջև:

– Պայքարելու ի՞նչ նոր մեխանիզմներ են մշակվում: Արդիականացման կարիք տեսնո՞ւմ եք:

– Ինչպես յուրաքանչյուր բնագավառում, նշված ոլորտում ևս նորարարություններ են անհրաժեշտ: Մենք մշակած լավ պրակտիկա ունենք: Տարվա ընթացքում դպրոցներում հանդիպումներ ենք կազմակերպում: Աշակերտներին իրազեկում ենք, թե ինչ պետք է անեն ինտերնետ տիրույթում, ինչերից պետք է խուսափեն: Բացի այդ, լայն տարածում գտած հանցատեսակների մասով ոստիկանությունը տարբեր հաղորդումներ է ստեղծում ու իրազեկում քաղաքացիներին: Համագործակցում ենք եվրոպական կառույցների հետ՝ առանց այդ համագործակցության չես կարող պայքարել: Այս հանցագործության առանձնահատկությունն այն է, որ մեկ հանցագործության մեջ կարող է ներգրավված լինել 5–ից ավելի պետություն:

– Հասարակության տեղեկացվածությունը բավարա՞ր եք համարում:

– Հստակ չեմ կարող ասել՝ բավարար է, թե ոչ: Բայց տեսեք՝ դեռ մանկահասակ տարիքից երեխաների ձեռքին արդեն սմարթֆոններ են: Ըստ այդմ՝ կիբերտիրույթում հետզհետե նրանց ինտելեկտը բարձրանում է, բայց զուգահեռ ավելանում է նաև վտանգը: Կիբերտիրույթը վիրտուալ է, բայց այն շատ նման է մեր առօրյային: Որքան էլ տեղյակ լինես, հնարավոր է մեկ անզգուշություն անես ու հանցագործության զոհ դառնաս: Ինչպես կյանքում, այնպես էլ կիբերտիրույթում ոչ ոք երաշխավորված չէ: Հասարակությանը խորհուրդ կտայի ամբողջ առօրյան սոցիալական կայքերում չտեղադրել: Համացանցում տեղադրված տեղեկությունները երրորդ անձը շատ հեշտությամբ կարող է իրենց դեմ օգտագործել: Բացի այդ՝ անձնագիր, վարորդական իրավունք ստանալուց խորհուրդ կտայի չլուսանկարել ու չտեղադրել այդ փաստաթղթերը սոցիալական կայքերում: Բանկային քարտերի մասով էլ կարող են մաքրել քարտի վրա նշված կոդերը, իհարկե, նախապես դրանք այլ տեղ գրելով: Եթե երկրորդ անձը ձեր քարտի գաղտնաբառը չիմանա, հնարավոր է՝ քարտի դիմացի և հետևի մասում նշված կոդերով համացանցում գործարքներ կատարի: – Ի՞նչ խոշոր հանցագործություններ կառանձնացնեք: – Ծանր դեպքերը հիմնականում գործարար հարաբերություններին են վերաբերում: Գործարարները արտասահմանյան տարբեր ընկերությունների հետ են աշխատում: Գալիս է մի պահ, երբ նրանք գումարն ուղարկում են, բայց ապրանքը չի գալիս: Կապ են հաստատում իրենց գործընկերների հետ ու տեղեկանում, որ գումարն իրենց հաշվեհամարին չի հասել: Խնդիրն այն է, որ նրանք նամակագրություն են վարած լինում կեղծ գործարարների հետ: Հաքերները փոփոխում են համակարգչային տվյալները, միջամտում են նամակագրությանը, ուղարկում իրենց ցանկալի հաշվեհամարը ու ստանալով գումարը՝ անհետանում: Հայաստանում հաշվառված մի շարք ընկերություններ կրել են գումարների ըդհուպ մինչև 50 և 100 հազար դոլարի կորուստ:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan