Հայաստանում բրուցելոզ հիվանդության վարակակիրների թիվը հասնում է 19-ի. Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Հայաստանում բրուցելոզ հիվանդության վարակակիրների թիվը հասնում է 19-ի: «Հայաստանում բրոցելոզ հիվանդությամբ վարակված է 19 հոգի: Նրանք բոլորն էլ ստանում են համապատասխան բուժում, և բոլորի առողջական վիճակը կարելի է գնահատել բավարար»,- ասաց նա: Նախարարը նշեց նաև, որ բրոցելուզով հիվանդները Կոտայքի մարզից են, և մարզային ու համայնքային կառույցներն էլ են անում ամեն ինչ, որ բուժումն ընթանա պատշաճ մակարդակով: Արմեն Մուրադյանը տեղեկացրեց նաև՝ եթե համապատասխան կանխարգելիչ միջոցները ժամանակին ձեռնարկվեն, որևէ խնդիր չի լինի, և հիվանդությունը չի տարածվի:
