Հայաստանում չկա քաղաքական, կուսակցական համակարգ. կա կոռումպացված նոմենկլատուրա
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Հայաստանում չկա քաղաքական, կուսակցական համակարգ. կա կոռումպացված նոմենկլատուրա, և բացարձակապես կարևոր չէ, թե ինչպես է այն կոչվում, այն կարող է նույնիսկ մի քանի անուն ունենալ: Եվ կա նախկին նոմենկլատուրա, որը կոչվում է տարբեր «ընդդիմադիր» անուններով: Երկուսը միասին ստեղծել և զարգացրել են ներկայիս օլիգարխիկ համակարգը՝ այն կոչվի նախագահական. թե խորհրդարանական:
...Մի կասկած էլ ունեմ: Ընդդիմությունը հսկայական ուժ ու եռանդ է ծախսում սահմանադրական փոփոխությունները տապալելու համար: Տապալելուց հետո իշխանությունը կասի՝ «ախ, դուք նախագահակա՞ն համակարգ էիք ուզում, խնդրեմ»: Եվ հեշտությամբ կհաղթի նախագահական ընտրություններում»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ Առավոտ թերթի այսօրվա համարում։
