Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2074 նոր դեպք. մահացել է 45 քաղաքացի
Հայաստանում հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2074 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 300143 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2032310 վերջին մեկ օրում` 13696 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 29007 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 1315-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 263716 անձ` վերջին մեկ օրում 714 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 39 քաղաքացի, մահացածների թիվը 6151 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1269 է: