Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 99 նոր դեպք, մահացել է 1 մարդ
Հայաստանում հունիսի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 99 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223904 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1134905 վերջին մեկ օրում` 3784 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 2787 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 20-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 215533 անձ` վերջին մեկ օրում 78 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 4490 է: