Հայաստանում կալանավորների շրջանում բողոքի ալիք է բարձրանում
Հայաստանում կալանավորների շրջանում բողոքի ալիք է բարձրանում: Տեւական ժամանակ է՝ «ժողովուրդ»-ի խմբագրություն են ահազանգում ՔԿՀ-ներում կալանքի տակ-գտնվող անձանց հարազատները՝ դժգոհելով, որ կալանավորների դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են դատավորների՝ այլ գործերով խորհրդակցական սենյակում կամ արձակուրդում գտնվելու կամ էլ տեխնիկական խնդիների պատճառով: Իրավիճակը ավելի շատ սրվել է վերջին երկու ամիսներին: Պատճառը քաղաքական հնչեղություն ունեցող դատավարություններն են: Դատական ու իրավական համակարգը ողջ ուժերը կենտրոնացրել են «Սասնա ծռեր» խմբի անդամների, ժիրայր Սէֆիլյանի, ինչպես նաեւ Նորք-Մարաշում վնասազերծված Արթուր Վարդանյանի զինված խմբավորման անդամների գործով դատական նիստերի վրա, եւ այդ օրերին աշխատում են այլ քրեական գործերով դատական նիստեր չնշանակել: Թե մինչեւ երբ է շարունակվելու այս իրավիճակը, հայտնի չէ. մարդիկ շատ դեպքում հանիրավի կալանավորված են:
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: