Հայաստանում կաթի, թթվասերի արտադրության ծավալներն աճել են
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016թ․-ի հունվար-մայիս ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 6 539.9 տոննա պանիր, ինչը 2015թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.2%-ով։
Այս տարվա առաջին հինգ ամիսներին 3.4%-ով նվազել է նաև մածունի, 7%-ով՝ կաթնաշոռի արտադրության ծավալը:
Միևնույն ժամանակ կաթի արտադրության ծավալները հունվար-մայիսին աճել են 2,4%-ով. եթե 2015թ-ի հինգ ամիսներին հանրապետությունում արտադրվել է 211.5 մլն լիտր կաթ, ապա 2016թ-ի հունվար-մայիսին՝ 216.7 մլն լիտր։
Ըստ ԱՎԾ-ի՝ 3,4%-ով աճել են նաև թթվասերի արտադրության ծավալները և կազմել 2 523.9 տոննա։
