Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1231 դեպք, մահացել է 32 մարդ
Հայաստանում ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 200 129 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1231-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 179 043 (+816) մարդ, այս պահին բուժվում է 16 471 (+383):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4615 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3675 (+28), իսկ այլ պատճառներով՝ 940 (+4):
Վերջին մեկ օրում մահացել է 32 մարդ: