Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 399 դեպք, մահացել է 19 մարդ
Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 217 407 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 399-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 201 107 (+635) մարդ, այս պահին բուժվում է 11 106 (-255) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5194 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4165 (+16), իսկ այլ պատճառներով՝ 1029 (+3):
Վերջին մեկ օրում մահացել է 19 մարդ: