Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 536 դեպք, մահացել է 26 մարդ
Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 216 064 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 536-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 198 135 (+964) մարդ, այս պահին բուժվում է 12 803 (-454) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5126 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4108 (+21), իսկ այլ պատճառներով՝ 1018 (+5):
Վերջին մեկ օրում մահացել է 26 մարդ: