«Հայաստանում ներդրումների մեծ պոտենցիալ կա». Ջասթին Թրյուդո
«Մեր խոսակցության առաջին իսկ րոպեներից Ջասթինն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Հայաստանում կանադական ներդրումների ակտիվացմանը»: Այս մասին այսօր Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ երեկ Կանադայի վարչապետի պատվին տրված ընթրիքին ներկա են եղել նաև կանադացի գործարարներ, ովքեր մտադիր են ընդլայնել Հայաստանում իրենց ներդրումների ծավալը:
Ջասթին Թրյուդոն՝ անդրադառնալով հայ-կանադական ներդրումների հարցին, իր հերթին նշեց. «Մենք քննարկեցինք մի քանի ոլորտներ, օրինակ՝ ջրային ռեսուրսների կառավարում, ենթակառուցվածքային ծրագրեր, բնական ռեսուրսներ. սրանք են այն ուղղությունները, որոնց մասին մենք շարունակելու ենք առաջիկայում ևս զրուցել: Այցի հենց սկզբից խոսեցինք ներդրումային հնարավորությունների մասին, Հայաստանում ներդրումների մեծ պոտենցիալ կա, որոնք հետաքրքական են կանադական ընկերությունների, ինչպես նաև կանադահայերի համար»:
