Հայաստանում ներքին զբոսաշրջությունն աճել է
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը համոզված է, որ այս տարվա 9 ամիսների ընթացքում ներքին զբոսաշրջությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 38.2 տոկոսով: ԸստԱպրեսյանի՝ 11.3 տոկոսով աճել է նաև ներգնա զբոսաշրջիկների թիվը, ինչպես նաեւ աճել է արտագնա զբոսաշրջությունը.«Հայաստան ժամանում են հիմնականում Ռուսաստանի, Վրաստանից, Եվրոպայից, Իրանից, ԱՄՆ–ից և այլ երկրներից»-,ասել է կառավարության ներկայացուցիչը, ու նշել, որ Հայաստանն այժմ պատրաստ է ձմեռային զբոսաշրջության: Վերջինս, իր խոսքում նշել է նաեւ այն մասին, որ Հայաստանում նկատվում է ձմեռային զբոսաշրջության ակտիվություն, եւ որ Ամանորի օրերին մեր հանգստավայրերը հիմնականում զբաղեցնում են տեղացի զբոսաշրջիկները, թեեւ այդ օրերին օտարերկրյա զբոսաշրջիկներ նույնպես ունենում ենք:
