Հայաստանում պետք է բացառել «մարդ-կուսակցության» գոյությունը.Վարդան Այվազյան
Հայաստանում գերակա խնդիրներից մեկը պետք է լինի քաղաքական կուսակցությունների կայացումը, պետք է բացառել «մարդ-կուսակցության» գոյությունը: Այս մասին դեկտեմբերի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:
Պատգամավորը հիշեցրել է, որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն հայտարարել է հանրաքվեի արդյունքների մասին, ու սկսվում է տիտանական աշխատանքի կատարման լրջագույն փուլը: «Այսինքն պետք է պատրաստվել կառավարման մոդելի փոփոխությանը, ինչը կկատարվի 2017 թ. խորհրդարանական ընտրություններից հետո »,- շեշտեց Վարդան Այվազյանը: