Հայաստանում փողոցների արագաչափերը էլեկտրականությանը կմիացնեն անվճար
Հայաստանի փողոցներում եւ մայրուղիներում արագաչափերի ցանցը էլեկտրականությանը կմիացնեն անվճար։ Այս մասին համապատասխան որոշումը կայացվել է օգոստոսի 5-ին՝ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։
Ըստ ՀՀ Ոստիկանության հետ ձեռք բերած համաձայնության՝ 2011թ. հունիսից ընկերությունը պարտավորվել է փողոցներում տեսախցիկներ եւ արագաչափեր տեղադրել։ Միաժամանակ ընկերությունը խնդրել է խցիկների էլեկտրասնուցման համակարգերը ցանցին միացնել առանց սահմանված վճարի։ ՀԷՑ-ից այդ կապակցությամբ առարկություններ չեն հնչել։
