Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը:
Օգոստոսի 4-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 5-9-ը՝ հյուսիսային շրջաններում՝ գիշերը և երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 4-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում օգոստոսի 4-ի երեկոյան ժամերին սպասվում է, 5-9-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ մինչև 18-20 մ/վ: