Հայաստանում ընդունվել է թրաֆիքինգի զոհերի վերադարձի կարգը
Հայաստանում ընդունվել է թրաֆիքինգի զոհերին հայրենիք վերադարձնելու կարգը: Այդ մասին որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության ապրիլի 6-ի նիստի ժամանակ:
Ըստ ընդունված կարգի՝ Հայաստանն ընդունում է, որ թրաֆիքինգի զոհին պետք է պարտադիր կարգով վերադարձնել այն երկիր, որտեղից նա եկել է:
Եթե տուժածների մոտ փաստաթղթեր չկան, ՀՀ ԱԳՆ-ն անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի դրանք ձեռք բերելու հարցում:
Եթե թրաֆիքինգի զոհերին որեւէ վտանգ սպառնա Հայաստանում՝ ոստիկանությունը կուղեկցի նրանց մինչեւ հանրապետության սահման: Իսկ եթե վտանգը առաջանում է նրա վերադարձի դեպքում, ապա ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ թրաֆիքինգի զոհերին ու նրանց օրինական ներկայացուցիչներին կարող է Հայաստանում ժամանակավոր բնակության իրավունք տրամադրվել, կամ աշխատանքի թույլատվություն:
