Հայաստանում «ուղեղների լվացման» գործընթացն աննախադեպ թափ է հավաքում. Հրապարակ
Հայաստանում «ուղեղների լվացման» գործընթացն աննախադեպ թափ է հավաքում: Ոչ միայն Մարգարիտա Սիմոնյան-Դմիտրի Կիսելյով զույգն է այստեղ ռադիո-ինտերնետ տիրույթում գործելու, այլեւ օրերս Հայաստանում էր գտնվում ռուսական «ուղեղային կենտրոններից մեկի առաջնակարգ մասնագետ», քարոզչական պատերազմների «կարկառուն» ներկայացուցիչ Իգոր Պանարինը. նա ԵՊՀ ուսանողների համար «մաստեր-կլաս» էր տվել, կոնֆերանս էր վարել` ՀԱՊԿ շրջանակներում ՀԱՊԿ օգտակարության մասին: Ի դեպ, սույն քարոզչական «գիգանտն» անչափ մտերիմ հարաբերություններ ունի ՀՀԿ գրասենյակի գաղափարախոսության պատասխանատու Մուշեղ Լալայանի հետ, ինչպես նաեւ նրան կարելի է հաճախ հանդիպել Ֆեյսբուքում «բնակվող» ԿԳ նախարար Աշոտյանի էջում` քոմենթներ եւ հերթական մաստեր-կլասներ ցուցադրելիս:
