Հայաստանում ոչ մի ԵՏՄ մարմին չի «նստի». Հրապարակ
Հունվարի 22-ին Աստանայում տեղի կունենա ԵՏՄ խորհրդի նիստը` փոխվարչապետների մակարդակով, որին կմասնակցի Վաչե Գաբրիելյանը: Ի դեպ, հայաստանյան 3 անդամ, բայց 1 ձայն ունեցող խորհուրդը` Կարինե Մինասյան, Ռոբերտ Հարությունյան, Արա Նռանյան եռյակյով, մշտապես կնստի Մոսկվայում, իսկ ԵՏՄ դատավորական «խորհրդի», որի կազմում 2 հայ դատավորներ են ընդգրկված, մշտական աթոռանիստը կլինի Մինսկում` Բատկայի «կողքին»: Ապագայում ձեւավորվելիք ֆինանսական կարգավորման մարմնի աթոռանիստն էլ կլինի Ղազախստանում: Իսկ Հայաստանում ոչ մի ԵՏՄ մարմին չի «նստի»: Հայաստանում «նստած» կմնա ռուս-ՀԱՊԿ-ական փառապանծ 102-րդ ռազմաբազան:
