Հայաստանը 150-200 հազար դոլար տուգանք կվճարի
Հայտնի է, որ հայ 6 ծանրորդներ հայտնվել են 2013թվականի ընթացքում արգելված խթանիչներ օգտագործելու համար որակազրկված մարզիկների ցանկում: Armsport.am-ին հայտնի դարձավ, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան խոշոր տուգանքներ է սահմանել այն երկրների համար, որոնք որակազրկված մարզիկներ ունեն: Ղազախստանը, որի 8 ներկայացուցիչներ օգտագործել են արգելված խթանիչներ, մուծելու է 500.000 ԱՄՆ դոլար տուգանք: Երկրորդ տեղում Հայաստանն է, որի տուգանքի չափը կազմելու է 150-200 հազար դոլար:
